Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Գագիկ Ծառուկյանը դադարեցրեց քարոզարշավը

Գագիկ Ծառուկյանը դադարեցրեց քարոզարշավը
17.03.2017 | 09:14

«Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարություն է տարածել.

«Սրտի ցավով տեղեկացա Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» անժամանակ մահվան մասին: Սա, իսկապես, մեծ ողբերգություն էր բոլորի համար, անկախ նրանից, մարդիկ անձամբ ճանաչում էին Արթուրին, թե ոչ:
Ի նշան հարգանքի, իմ հանձնարարությամբ այսօր օրվա երկրորդ կեսին և վաղը ամբողջ օրը «Ծառուկյան» դաշինքը դադարեցնում է քարոզարշավը: Մենք խորապես սգում ենք Արթուրի մահը: Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Արթուր Սարգսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին»:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ